Պատերազմը դադարեցնելու Սանայի նոր նախաձեռնությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171248-Պատերազմը_դադարեցնելու_Սանայի_նոր_նախաձեռնությունը
Եմենի փոխարտգործնախարարը հայտարարել է Սանայի նոր նախաձեռնության մասին՝ հրադադար հաստատելու և պատերազմին վերջ դնելու մասին։ Սակայն Սաուդյան կոալիցիան մերժում է այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2022 13:45 Asia/Tehran
  • Պատերազմը դադարեցնելու Սանայի նոր նախաձեռնությունը

Եմենի փոխարտգործնախարարը հայտարարել է Սանայի նոր նախաձեռնության մասին՝ հրադադար հաստատելու և պատերազմին վերջ դնելու մասին։ Սակայն Սաուդյան կոալիցիան մերժում է այն:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Եմենի ազգային փրկության կառավարության փոխարտգործնախարար Հուսեյն Ալ-Ազին հինգշաբթի օրը Թվիթերում գրել է.«Մենք վարձկաններին կոչ ենք արել դադարեցնել ագրեսիան և պաշարումը, վերջ դնել օտարերկրացիների միջամտությանը  Եմենի ներքին գործերին և ստորագրել մի համաձայնագիր և սկսել բանակցությունները, սական նրանք մերժել են այն»:

«Ցավոք սրտի, սաուդյան կոալիցիան Եմենը դիտոում է որպես հետնաբակ»,- հավելել է նա։

Վերլուծաբաններն ու իրազեկ աղբյուրները նշում են, Սաուդյան կոալիցիայի կողմից պարտավորությունների անտեսումը և ՄԱԿ-ի կողմից խնդիրների լուծման համար  ժամանակի ձգձգումը  և  Սաանային ստիպել  է  եզրակացնել, որ մյուս կողմը լուրջ չի վերաբերվում հրադադարի հաստատման հարցում: