Կարմիրբերետավորը հարվածեց ակցիայի մասնակցող կնոջը
Հաղթանակի կամրջի մոտ ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ կարմիրբերետավոր ոստիկաններից մեկը հարվածեց ակցիայի մասնակցող կնոջը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթը հասնելով Հաղթանակի կամրջի մոտ, որոշեց, որ պետք է փակեն այդ հատվածը, սակայն հայտնվեցին կարմիրբերետավորները եւ ուժով ազատեցին փողոց՝ բերման ենթարկելով մի շարց քաղաքացիների: Նրանք այդ վայրում փորձեցին բերման ենթարկել նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։
«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարել էր նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։
https://news.am/arm/news/700468.html