Հաստատվել է Հորդանան գետի արևմտյան ափի բնակեցման համար Թել Ավիվի ծրագիրը
ԱՄՆ նախագահի բռնագրավյալ տարածքներ այցելության հավանականության հետ միաժամանակ, Սիոնիստական ռեժիմը վավերացնում է Հորդանան գետի արեւմտյան ափին մոտ 4000 նոր սիոնիստական բնակարաններ կառուցելու նախագծին:
Հորդանան գետի Արևմտյան ափում սիոնիստական ռեժիմի քաղաքաշինության կազմակերպությունը հայտարարել է, որ Թել Ավիվի ծրագրավորման գերագույն խորհրդին կից ավանաբնակների կառուցման ենթահանձնաժողովը պատրաստվում է կառուցել մոտ 3988 նոր սիոնիստական բնակարաններ:
Նախագիծը համընկնում է օկուպացված տարածքներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր ներկայության մասին մամուլի հրապարակումների և արաբ առաջնորդների հետ հանդիպում կազմակերպելու Թել Ավիվի փորձի հետ։
Հայտարարության հետ միաժամանակ, եբրայական «Կան» ցանցը հայտնել է, որ Թել Ավիվը ուղղակիորեն խոսել է ԱՄՆ-ի կառավարության հետ այս նախագծի հաստատման մասին։
2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 2334 բանաձեւը, որը Սիոնիստական ռեժիմին կոչ էր անում դադարեցնել Պաղեստինում ավանաբնակների կառուցումը: