Մոսադը լրտեսոմ է Սիրիայի Ալ-Հուլ ճամբարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171362-Մոսադը_լրտեսոմ_է_Սիրիայի_Ալ_Հուլ_ճամբարը
Իրաքի կրոնագետների միության ղեկավարն ընդգծել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը մարդասիրական և իրավական կազմակերպությունների քողի տակ ակտիվորեն լրտեսում է սիրիական Ալ-Հուլ ճամբարը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 07, 2022 08:29 Asia/Tehran
  • Մոսադը լրտեսոմ է Սիրիայի Ալ-Հուլ ճամբարը

Իրաքի կրոնագետների միության ղեկավարն ընդգծել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը մարդասիրական և իրավական կազմակերպությունների քողի տակ ակտիվորեն լրտեսում է սիրիական Ալ-Հուլ ճամբարը:

Ալ-Հուլ ճամբարը գտնվում է Սիրիայի և Իրաքի սահմանից 15 կիլոմետր հեռավորության վրա: Այն ԻԼԻՊ-ի անդամների ամենամեծ ճամբարն է, որտեղ տեղակայված է 70 հազար մարդԼ Ճամբարը վերահսկվում է ԱՄՆ-ի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) կողմից:

Իրաքի կրոնագետների միության ղեկավար Ջաբբար ալ-Մամուրին ասել է, որ Մոսադն այս ճամբարում ունի չորս գաղտնի շտաբ և բարեգործական, մարդասիրական և իրավական կազմակերպությունների անվան տակ, ակտիվորեն լրտեսում է ճամբարը: 

Ալ-Մամուրին հավելել է, որ սիոնիստները ֆինանսական աջակցությամբ փորձում են ճամբարում գտնվող երիտասարդների շրջանում տարածել ԻԼԻՊ-ի նախկին պարագլուխ ալ-Բաղդադիի  գաղափարները:

Իրաքի կրոնագետների միության ղեկավարն ընդգծել է, որ  երեխաները սիոնիստների գլխավոր թիրախն են՝ ապագայում Իրաքում ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումներին վերակենդանացնելու նպատակով: