Հեզբոլլահ. Լիբանանի ընտրություններն իրական քաղաքական պայքար են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171374-Հեզբոլլահ._Լիբանանի_ընտրություններն_իրական_քաղաքական_պայքար_են
Լիբանանի Հեզբոլլահի գործադիր խորհրդի փոխնախագահը զգուշացրել է, որ «դիմադրության թշնամիներին» չպետք է թույլ տալ հաջողություն գրանցել լիբանանյան ընտրություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2022 06:57 Asia/Tehran
  • Հեզբոլլահ. Լիբանանի ընտրություններն իրական քաղաքական պայքար են

Լիբանանի Հեզբոլլահի գործադիր խորհրդի փոխնախագահը զգուշացրել է, որ «դիմադրության թշնամիներին» չպետք է թույլ տալ հաջողություն գրանցել լիբանանյան ընտրություններում:

Երեկ, արտասահմանում բնակվող լիբանանցիների քվերակությամբ, մեկնարկել է երկրի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը:

Լիբանանի Հըզբոլլահի գործադիր խորհրդի փոխնախագահ Շեյխ Ալի Դամուշը, խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ  ասել է. «Հեզբոլլահը խորհրդարանական ընտրությունների է գնում՝ հիմնվելով ֆինանսական ճգնաժամերի հաղթահարման ազգային փրկության ծրագրի վրա»:

Նշելով, որ Հեզբոլլահը նպատակ ունի խորհրդարանում որպես լուրջ ուժ ներկայություն ունենալ, Դամուշը հավելել է. «Եթե ​​մենք  չքվեարկենք Դիմադրության և նրա դաշնակիցների ծրագրի օգտին, Դիմադրության թշնամիներին և երկրի ներսում գտնվող ամերիկյան գործակալներին հնարավորություն կտանք իրագործել իրենց ծրագիրն ու ապստամբություն հրահրել երկրում»: 

Լիբանանի խորհրդարանկան ընտրությունների երկրորդ փուլը  տեղի կունենա մայիսի 15-ին: