ՀԱՄԱՍ-ի խոսնակ. Ղոդսը սիոնիստների հետ ճակատամարտի առանցքն է
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) խոսնակը Սեյֆ ալ-Ղոդսի ճակատամարտի տարելիցին Ղոդսը Սիոնիստական ռեժիմի հետ ճակատամարտի կենտրոն է բնութագրել:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Այս տարի այն պայմաններում է լրանում Սեյֆ ալ-Ղոդսի ճակատամարտի տարելիը, երբ Ալ-Աղսա մզկիթը շարունակում է բախվել աճող սպառնալիքների և հարձակումների հետ», - թվիթերյան էջում գրել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդուլ Լաթիֆ ալ-Ղանուն:
Սիոնիստական ռեժիմի հեգեմոն գործողությունները Ղոդսի և Ալ-Աղսա մզկիթի դեմ, տեղի են ունենում այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) 2016 թվականին բանաձեւ է ընդունել, որտեղ մերժվել է Ղոդսի սրբազան վայրերի հետ հրեաների ցանկացած պատմական, կրոնական կամ մշակութային կապը և այդ մզկիթը իսլամական սուրբ վայր է ներկայացվել: