Ջենինում զոհվել է «Ալ-Ջազիրա»-ի լրագրողը
Ջենին ճամբարի վրա Երուսաղեմն օկուպացրած ուժերի հարձակման արդյունքում, զոհվել է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության թղթակիցը:
Պաղեստինյան աղբոյրւրները հաղորդել են սիոնիստների կողմից Ջենին ճամբարի վրա իրականացված հարձակման ժամանակ տեղի ունեցած հարձգության հետևանքով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության թղթակից Շիրին Աբու Աքլայի նահատակությա մասին:
Մինչ այսժ, սիոնիստները ձերբակալել, վիրավորել կամ սպանել են հարյուրավոր լրագորղների: Պաղեստինցի լրագրողների պաշտպանության կոմիտեն վերջերս հայտարարեց, որ այդպիսով ռեժիմը նպատակ ունի թույլ չտալ որպեսզի բացահայտվեն պաղեստինցիների նկատմամբ իրականացվող ոճրագործությունները:
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հարձակման պահին Շիրին Աքալեհը լրագրողի ժիլետով և զրահաբաճկոնով կանգնած է եղել Ջենին ճամբարի մուտքի մոտ։
Հեռուստաընկերության լրագրողական խմբի ևս մեկ անդամ՝ Ալի ալ-Սամուդին, նույնպես սպանվել է օկուպացիոն ուժերի կողմից։