Սիոնիստների դաժան հարձակումը պաղեստինցի լրագրողի հուղարկավորության ժամանակ
Սիոնիստ զինյալները հարձակվելով կանխել են պաղեստինցի լրագրողի հուղարկավորությունը։
Չորեքշաբթի օրը իսրայելական ուժերը գրոհելով Ջենին ճամբարի վրա սպանել Ալ-Ջազիրա»-ի պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աղլաին:
Ուրբաթ օրը Իսրայելցի զինվորները օկուպացված Ղոդսի «Ալ-Ֆրենչի» հիվանդանոցի դիմաց հարձակվել են Շիրին Աբու Աղլայի հուղարկավորությանը և ծեծի ենթարկել մասնակիցներին։
Պաղեստինյան Կարմիր մահիկի հայտարարության մեջ ասվում է, որ տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են սիոնիստների հարձակման հետևանքով:
Սիոնիստ ոստիկանները փակել են հիվանդանոց տանող ճանապարհները՝ թույլ չտալով բարձրացնել Պաղեստինի դրոշը և ձեռքին պահել «Ալ-Ջազիրա»-ի նահատակ թղթակցի նկարը:
Աբու Աղլայի սպանությունը Սիոնիստական ռեժիմի առաջին հանցագործությունը չէր պաղեստինցի լրագրողների դեմ: 2000 թվականից ի վեր Սիոնիստական ռեժիմի կողմից նահատակվել է 45 լրագրող։