Լիբանանի նախագահը զգուշացրել է երկրի արևմտականացման վտանգի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i172074-Լիբանանի_նախագահը_զգուշացրել_է_երկրի_արևմտականացման_վտանգի_մասին
Լիբանանի նախագահն անուղղակիորեն անդրադարձել է Լիբանանի արևմտականացման վտանգին՝ ասելով, որ Լիբանանը կենդանի է իր բոլոր զավակներով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2022 08:15 Asia/Tehran
  • Լիբանանի նախագահը զգուշացրել է երկրի արևմտականացման վտանգի մասին

Լիբանանի նախագահն անուղղակիորեն անդրադարձել է Լիբանանի արևմտականացման վտանգին՝ ասելով, որ Լիբանանը կենդանի է իր բոլոր զավակներով։

Ըստ Ալ Նաշրե լրատվական գործակալության, Լիբանանի նախագահ Միշել Աունը շաբաթ երեկոյան, Լիբանանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, դիմել է լիբանանցիներին և հրավիրել մասնակցել ընտրություններին, շեշտելով, որ եկել է ընտրությու կատարելու կարևոր ժամանակը։

Նա աասել է. <Ընտրությունները ձեր հնարավորությունն են, ուստի մի վատնեք այն: Հատկապես այս երկու տարում բացահայտված փաստերն ու բացահայտված կեղծիքներն ու կոռուպցիայի դեմքերը բացահայտելուց հետո>:

Լիբանանի նախագահն ասաց, որ այսօր հուսահատության մեծ արշավ է ընթանում, և դրա վերնագիրն է ձախողած և սնանկացած Լիբանանը: Բայց ես բազմիցս հայտարարել եմ, որ Լիբանանը թալանվել է, և նրա փողերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել են արտերկիր:

Դիմելով Լիբանանի գործեին միջամտողներին, Աունն ասել է «Դադարեցրեք ատելության խոսքերը, սադրիչ կարգախոսները և մեկուսացման ու դիմադրության վերացման երազանքը։ Դադարեցրեք լուրեր տարածելն ու քաղաքացիներին ահաբեկելը: Այս ճանապարհը տանում է միայն հասարակության ու հայրենիքի կործանմանը»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio