<Նեքբաթի օր>՝ Արեւմուտքի հովանու ներքո իսրայելական հանցագործությունների շարունակությունը
Պաղեստինցիների համար մայիսի 15-ը «Նեքբաթ օր» է և սիոնիստների կողմից պաղեստինցիների բռնի գաղթի խորհրդանիշ։
Պաղեստինցիների համար Նեքբաթ օրը հիշեցնում է հողերի բռնագրավման դառը օրերը, երբ ավելի քան 800 հազար պաղեստինցիներ տեղահանվեցին տներից:
Կիրակի օրը, Գազայում Պաղեստինի <Իսլամական ջիհադ> շարժման բարձրաստիճան անդամ Վալիդ Ալ Ղթթին, IranPress-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ գաղութատիրական Արևմուտքը կանգնած է կեղծ իսրայելական ռեժիմի (Նեքբաթ օր) ձևավորման հետևում, և որ Պաղեստինում հանցագործությունը շարունակվում է:
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ավագ անդամը հավելել է, որ Պաղեստինի ժողովուրդը շարունակում է տառապել Արևմուտքի աջակցությունը վայելող գաղութային սիոնիզմի բռնազավթումից, տեղահանումից և ճնշումից:
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման բարձրաստիճան անդամն ասել է, որ չնայած նողկալի հանցագործությանը, Պաղեստինի ժողովուրդը անդրդվելի է իր հողը պաշտպանելու և իր իրավունքների իրացման պահանջում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio