ՀԱՄԱՍ-ը զգուշացրել է սիոնիստ ավանաբնակներին՝ Ալ-Աղսա մզկիթ ներխուժելու կապակցությամբ
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը զգուշացնելով սիոնիստ ավանաբնակներին, նրանց կոչ է արել չներխուժել Ալ-Աղսա մզկիթ:
«Նեքբայի՝ աղետի օրվա» տարելիցին, սիոնիստական խմբավորումները սիոնիստ ավանաբնակներին կոչ են արել ներխուժել Ալ-Աղսա մզկիթ:
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Հազեմ Ղասեմը կիրակի օրը հայտարարել է.«Ալ-Աղսա մզկիթ ներխուժելու սիոնիստական խմբավորումների կոչը սրել է լարվածությունը և կարող է հանգեցնել անժամկետ հակամարտության, որի հետևանքների համար պատասխանատու կլինի Սիոնիստական ռեժիմը, քանի որ սիոնիստների այդ քայլը կգրգռի Պաղեստինի ժողովրդի, մուսուլմանների ու արաբական աշխարհի զգացմունքները»:
Ղասեմը 1948 թվականին բռնագրաված տարածքներում, Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմում բնակվող պաղեստինցիներին կոչ է արել՝ ուղևորվել Ալ-Աղսա մզկիթ՝ խափանելու Սիոնիստական ռեժիմի ծրագրերը: