Սիրիայի օկուպացված Գոլանի բարձունքներում շարունակվում են հակասիոնիստական ցույցերը
Սիրիայում գրավված Գոլանի բարձունքների բնակիչները շարունակում են բողոքել տարածաշրջանը հրեականացնելու և բարձունքներում գյուղատնտեսական նշանակությամբ հողատարածքներում հողմային տուրբիններ տեղադրելու Սիոնիստական ռեժիմի քայլերի դեմ:
Սիրիական պաշտոնական լրատվական գործակալության (ՍԱՆԱ) հաղորդման համաձայն, օկուպացված Գոլանի բարձունքների բնակիչները կիրակի օրը, մի խումբ ձիավարների ուղեկցությամբ, բողոքի ավտոերթ են սկսել իրենց գյուղերից և բնակավայրերից:
Ավտոերթը շարունակվել է մինչև Ալ-Մասնա շրջանը, այնուհետև մարդիկ իջել են իրենց մեքենաներից և զգուշացրել այդ տարածաշրջանը հրեականացնելու սիոնիստական ծրագրերի մասին: Ցուցարարները կրել են Սիրիայի դրոշը և հակասիոնիստական կարգախոսներով պաստառներ։
1967 թվականին Սիոնիստական ռեժիմը գրավել է Սիրիայի շուրջ 1200 քառակուսի կիլոմետր տարածք Գոլանի բարձունքներում, իսկ ավելի ուշ շրջանը միացրել է օկուպացված տարածքներին: Միջազգային հանրությունը երբեք պաշտոնապես չի ճանաչել այս միացումը։
Անվտանգության խորհուրդը ևս այս տարածքը գրավված է ճանաչել: