Լիբանանի խորհրդարանական ընտրություններին մասնակությունը կազմել է 41 տոկոս
https://parstoday.ir/hy/news/west_asia-i172130-Լիբանանի_խորհրդարանական_ընտրություններին_մասնակությունը_կազմել_է_41_տոկոս
Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Ռումին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 41 տոկոս։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2022 04:27 Asia/Tehran

Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Ռումին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 41 տոկոս։

Կիրակի օրը Լիբանանում կայացել են խորհրդարանական ընտրությունները։ Խորհրդարանի 128 տեղերի համար 103 ցուցակներով մրցել են 718 թեկնածուներ։

Օրենքի համաձայն՝ խորհրդարանում կուսակցություններին տեղերը տրվել են ըստ ստացած քվեների:

Լիբանանի խորհրդարանական ընտրությունների այս շրջանում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը հայտարարվել է 3,967,507։

Ընտրությունների անվտանգությունը պահպանել են 80 հազար ոստիկան և անվտանգության ուժեր:

Լիբանանի խորհրդարանն ունի 128 մանդատ։ Լիբանանի Սահմանադրության համաձայն մանդատների կեսը  տրվում է քրիստոնյաներին, մյուս կեսը՝ մուսուլմաններին։