Լիբանանի ընտրությունների արդյունքները և Հեզբոլլահի արձագանքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i172280-Լիբանանի_ընտրությունների_արդյունքները_և_Հեզբոլլահի_արձագանքը
Լիբանանի ներքին գործերի նախարար Բասամ Մավլավին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2022 13:27 Asia/Tehran
  • Լիբանանի ընտրությունների արդյունքները և Հեզբոլլահի արձագանքը

Լիբանանի ներքին գործերի նախարար Բասամ Մավլավին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Կիրակի օրը Լիբանանում տեղի ունեցան  խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքում  178 հոգի 103 ցուցակների շրջանակում  15 ընտրատարածքներում մրցեցին 128-տեղանոց խորհրդարանում  պատգամավորական մանդատ ստանալու համար:

Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ  Մավլավին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է   խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ընդհանուր առմամբ, Լիբանանի խորհրդարանում Հեզբոլլահն ու «Ամալ» շարժումը ստացել են 31 մանդատ, Վալիդ Ջումբլաթի գլխավորած  «Առաջադիմական սոցիալիստական ​​կուսակցություն»-ը՝ 9 մանդատ,  Սամիր Ջաաջաայի  գլխավորած «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը՝ 20, և Ջիբրան Բասիլի գլխավորած «Ազատ հայրենասիրական շարժումը»՝ 18 մանդատ:

Հեզբոլլահ շարժման էլեկտրոնային լրատվամիջոցների բաժնի ղեկավար Հոսեյն Ռահալը երեքշաբթի օրը Ալ-Մանար հեռուստաալիքին  տված հարցազրույցում ասել է.«Հեզբոլլահի  և «Ազատ հայրենասիրական շարժման» կոալիցիան ապացուցեց, որ դիմադրությունն ուժեղ է` չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին»:

Ռահալն ընդգծել է, որ երկրի փրկությունը քաղաքական լուծում է պահանջում, ոչ թե հակամարտություն։ Քաղաքական խավի փոփոխություն չի նշանակում քաղաքական համակարգի փոփոխություն.