Սիոնիստ զինյալները հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա
Սիոնիստ ավանաբնակները ու բռնազավթիչ ռեժիմի զինվորները հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա։
Tasnim լրատվական գործակալության հաղոռդման համաձայն, հինգշաբթի օրը տասնյակ սիոնիստ ավանաբնակներ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա և սադրիչ գործողություններ են իրականացրել։
Նաբլուսի Ալ-Այն ճամբարի վրա սիոնիստական բանակի զիվորների գրոհի ժամանակ լայնածավալ բախումներ են տեղի ունեցել սիոնիստների և պաղեստինցիների միջև։
Տեղական աղբյուրները հաղորդում են, որ Նաբլուսում դիմադրության մարտիկները բախվել են իսրայելական ուժերի հետ։
Սիոնիստ զինվորները հարձակվել են Թուլքարմից արեւելք գտնվող <<Բալաա>> և <<Քաֆր ալ-Բալաբդ>> քաղաքների վրա։ Բախումների հետևանքով վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ։
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը վերջերս պաղեստինցիներին սպառնացել էր բոլոր տեսակի զենքերով ուժ կիրառել պաղեստինցիներին ճնշելու համար։