Հրապարակվել են օկուպացված տարածքներ մուտք գործած Դիմադրության ԱԹՍ-ի արած պատկերները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i172548-Հրապարակվել_են_օկուպացված_տարածքներ_մուտք_գործած_Դիմադրության_ԱԹՍ_ի_արած_պատկերները
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թևը հրապարակել է «Սեյֆ ալ-Ղոդս» պատերազմի ժամանակ սիոնիստական ​​բնակավայրեր ներթափանցած ԱԹՍ-ի գրանցած պատկերները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2022 11:58 Asia/Tehran

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թևը հրապարակել է «Սեյֆ ալ-Ղոդս» պատերազմի ժամանակ սիոնիստական ​​բնակավայրեր ներթափանցած ԱԹՍ-ի գրանցած պատկերները:

Շարժման ռազմական թևը՝ «Սարայա ալ-Ղոդսը», հինգշաբթի երեկոյան հրապարակել է «Սեյֆ ալ-Ղոդս» պատերազմի ընթացքում Գազայի հատվածի մոտակայքում գտնվող բնակավայրերի նոր կադրերը:

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ անցյալ տարի, Դիմադրության ԱԹՍ-ներն օկուպացված տարածքներ ներթափանցելուց հետո նկարել են այդ պատկերներն ու վերադարձել բազաներ:

Հրապարակված տեսանյութում նշվում է, որ թշնամու սպառնալիքներից և Գազայի հատվածի վրա ցամաքային հարձակման մասին հայտարարությունից հետո, «Սարայա ալ-Ղոդս» ուժերի  հրամանատարությունն օդային ուժերին հրամայել է գործողություն իրականացնել Գազայի հատվածի և սիոնիստական ​​բնակավայրերի միջև սահմանային վիճակը և գործողության տարածքը պարզելու  նպատակով:

հայտարարության մեջ ասված է, որ Դիմադրության ԱԹՍ-ներից մեկը, հաջող հետախուզական առաքելություն է իրականացրել, որի ժամանակ բացահայտել է օկուպացիոն ռեժիմի բանակի կեղծ պնդումները։ Պարզվել է, որ սահմանային գծում ուժեր տեղակայված չեն։ Գործողությունն ավարտելուց հետո, ԱԹՍ-ն վերադարձել է բազա: