Սիոնիստները կրկին հարձակվել են Շեյխ Ջարահ թաղամասի վրա
Մայիս 22, 2022 03:46 Asia/Tehran
Սիոնիստները կրկին գրոհել են օկուպացված Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասը։
Շաբաթ օրը իրականացված հարձակման ժամանակ, բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների ու սիոնիստների միջև:
Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են, որ սիոնիստները զենք են կիրառել և վիրավորվել է առնվազն մեկ պաղեստինցի:
Շեյխ Ջարահի բնակիչները լրատվամիջոցներին ասել են, որ պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն իրենց հողի պաշտպանության:
Թաղամասի բնակիչներին վտարելու Սիոնիստական ռեժիմի որոշումը դատապարտվել է ամբողջ աշխարհում և բարձրացրել բողոքի մեծ ալիք:
Ներկայումս առնվազն 28 պաղեստինցի ընտանիք Շեյխ Ջարահ թաղամասում գտնվում է տեղահանման և սեփական տունը կորցնելու վտանգի տակ: