Սիոնիստական ​​ռեժիմը խոստովանել է իրանցի պահակազորայինի սպանությունը
(last modified Thu, 26 May 2022 08:47:19 GMT )
Մայիս 26, 2022 13:17 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը խոստովանել է իրանցի պահակազորայինի սպանությունը

New York Times-ը հայտնել է, որ Սիոնիստական ​​ռեժիմն ԱՄՆ-ին ասել է, որ նահատակ Սայադ Խոդայի սպանությունը իրականացրել է ռեժիմը:

Կիրակի օրը, հակահեղափոխակաների և համաշխարհային իմպերիալիստների հետ կապված տարրերի կողմից, Թեհրանում սպանվել էր սրբավայրի պաշտպա, պահակազորի գնդապետ  Սայադ Խոդային:

The New York Times-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրում է, որ Իսրայելի վարչապետի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել սպանությունը, սակայն, ըստ հետախուզության կազմակերպության ներկայացուցչի, Իսրայելն ԱՄՆ պաշտոնյաներին տեղեկացրել է, որ Սայադ Խոդայիի սպանությունն իրականացրել են  ռեժիմի գործակալները:

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր  Հոսեյն Սալամին, համաշխարհային իմպերիալիզմին կապված ահաբեկիչների կողմից Սայադ Խոդայիի սպանության մասին ասել է, որ հակառակորդի ցանկացած գործողություն կարժանանա վճռական պատասխանի։