Խոշոր հրդեհ՝ օկուպացված տարածքների արդյունաբերական տարածքում
Սիոնիստական ռեժիմի Ղալանսվե քաղաքի արդյունաբերական տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ուրբաթ օրը խոշոր հրդեհ է բռնկվել օկուպացված տարածքների Կենտրոնական նահանգի Ղալանսվե քաղաքի արդյունաբերական տարածքում։ Արդյունաբերական կենտրոնների անվտանգության փորձագետները դեպքից հետո հայտարարել են, որ հրդեհի տեսակը և դրա վնասները վկայում են արդյունաբերական էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքի և հարակից սարքավորումների վանսվելու մասին։
Երեկվանից օկուպացված տարածքներում գրանցվում են տարբեր կառույցների համատարած խափանումներ, իսկ Հայֆայի նավթաքիմիական նավահանգստում տեղի են ունեցել խոշոր պայթյունների և բռնկվել են հրդեհներ:
Սիոնիստական ռեժիմի լրատվական համակարգը լայնածավալ ջանքեր է գործադրում լուրերի տարածումը կանխելու համար, սակայն որոշ տեղական աղբյուրներում և սոցիալական ցանցերում հրապարակված լուրերը վկայում են, որ երեկ Հայֆայի նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունին զուգահեռ, խափանվել է Ռիշտոն Լեցիոն քաղաքի բենզալցակայանների աշխատանքը:
Վերջին օրերին միջադեպ է տեղի ունեցել նաեւ Հայֆա նավահանգստի նավաշինարանում։