Հյուսիսային Իրաքում, երկու քուրդ երեխա Թուրքիա-PKK հակամարտության զոհ են դարձել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i173186-Հյուսիսային_Իրաքում_երկու_քուրդ_երեխա_Թուրքիա_pkk_հակամարտության_զոհ_են_դարձել
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ երկու երեխա է զոհվել Հյուսիսային Իրաքի ուղղությամբ արձակված հրթիռներից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2022 13:19 Asia/Tehran
  • Հյուսիսային Իրաքում, երկու քուրդ երեխա Թուրքիա-PKK հակամարտության զոհ են դարձել

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ երկու երեխա է զոհվել Հյուսիսային Իրաքի ուղղությամբ արձակված հրթիռներից։

Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի տեղական պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն երկու երեխա է զոհվել հինգշաբթի օրը երկրի հյուսիսում գտնվող այգիների վրա հրթիռների հարվածից:

Իրաքյան Քրդստանի հակաահաբեկչական ծառայությունը հրթիռային հարձակումները վերագրել է Իրաքում կամ Թուրքիայում PKK-ի (Թուրքական Քրդստանի աշխատավորական կուսակցություն) զինյալներին։

Հյուսիսային Իրաքի ալ-Էմադիյա շրջանի քաղաքապետ Վարշին Սուլեյմանը հայտնել է, որ Բամրանի թաղամասը հրետանային գնդակոծության թիրախ է դարձել, ինչի հետևանքով զոհվել է երկու դեռահաս, ևս երկուսը վիրավորվել են:

Թուրքիան Հյուսիսային Իրաքում ունի 36 ռազմաբազա և շարունակում է օդային հարվածներ հասցնել այդ շրջաններին։ Խնդիրն արժանացել է Բաղդադի կենտրոնական կառավարության պաշտոնական արձագանքներին և Իրաքի ժողովրդի զայրույթին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio