Օմանը հայտարարել է, որ չի միանա Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի միանա Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաղին
Արաբական երկրների վրա ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործադրած ճնշաման արդյունքում, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սուդանը և Մարոկկոյն սկսել են Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և պաշտոնապես պայմանավորվել դիվանագիտական հարաբերությունների լիարժեք կարգավորման շուրջ:
Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին կիրակի օրը ֆրանսիական Le Figaro թերթին ասել է, որ իր երկիրը Պարսից ծոցի առաջին պետությունն է, որը 1979 թվականին Քեմփ Դեյվիդի համաձայնագրի ստորագրումից հետո աջակցել է պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղության հաստատմանը:
Օմանի ԱԳ նախարարը նաև ասել է, որ ցանկացած համաձայնություն պետք է հիմնված լինի «երկու պետություն» սկզբունքի վրա և նպաստի պաղեստինյան հարցի վերջնական, տեւական ու արդարացի լուծմանը։