Թուրքիան ավելի ինտենսիվ է ռմբակոծում Սիրիայի տարածքները
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնում է, որ Թուրքիան ավելի ինտենսիվ է ռմբակոծում Սիրիայի քաղաքացիական թիրախները:
Մոտ 2.5 տարի առաջ, ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով, թուրքական բանակըն օկուպացրել է Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածները, և մի խումբ թուրք զինվորականներ դեռևս ներկա են այդ շրջաններում։
Russia Today-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտարարել է, որ թուրքական զինուժը տասնյակ հրթիռներ է արձակել Աբու Ռասինի կենտրոնի ուղղությամբ՝ մեծ վնասներ հասցնելով քաղաքի տներին։
Սիրիացիները Թուրքիայից պահանջում են իր զինված ուժերը դուրս բերել այդ երկրից:
Սիրիայի կառավարությունը նույնպես բազմիցս բողոքել է այդ երկրում թուրքական զորքերի և խռովարար ուժերի ներկայության դեմ։