Ահաբեկչություններ՝ Բաղդադում. կա 44 զոհ
Մայիս 17, 2016 13:13 Asia/Tehran
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած կրկնակի պայթյունների հետևանքով զոհվել է 44 մարդ, նրանցից 38-ը զոհվել են քաղաքի հյուսիսում գտնվող շուկայում տեղի ունեցած առաջին պայթյունի հետևանքով։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին և բժիշկներին։
Առաջին պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 70 մարդ։ Երկրորդ պայթյունի զոհ է դարձել 6 մարդ, ևս 21-ը վիրավորվել են։
Իրաքում անվտանգության ոլորտում բարդ իրավիճակը պահպանվում է՝ կապված ԴԱԻՇ-ի ակտիվության հետ։
Պիտակ