Հեզբոլլահը դիմել է Թել Ավիվին. Դուք իրավունք չունեք գազ որոնել
Արձագանքելով վիճելի տարածք իսրայելական նավի ժամանմանը, Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է, որ թույլ չի տա Սիոնիստական ռեժիմին գազի որոնողական աշխատանքներ իրականացնել այդ տարածքում։
Կիրակի առավոտյան լիբանանյան «Ալ-Նահար» թերթը հայտնել է, որ իսրայելական նավը մտել է Քարշ գազի հանքավայր՝ հեղուկ բնական գազ արդյունահանելու պահեստավորելու համար և հատել 29-րդ ծովային գիծը, որը համարվում է Լիբանանի հետ վիճելի տարածք:
Russia Today-ի հաղորդմամբ՝ Հեզբոլլահի քաղաքական խորհրդի անդամ Մահմուդ Քամաթին հայտարարել է. «Մենք թույլ չենք տա Իսրայելին գազի որոնողական աշխատանքներ իրականացնել այս տարածքում»:
Լիբանանի խորհրդարանում Հանուն դիմադրության հավատարմության կոալիցիայի (Հեզբոլլահ) ղեկավար Մուհամմադ Ռաադը նույնպես դիմել է լիբանանցի պաշտոնյաներին, ասելով. «Եկեք ընտրենք արդյունահանող ընկերությունը՝ սահմանած ժամանակին և մեր տարածքային ջրերում գազի որոնողական աշխատանքներ իրականացնելու համար»: