Իրաքի Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանը ենթարկվել է ԱԹՍ-ով հարձակման
Հունիս 09, 2022 04:23 Asia/Tehran
Իրաքի տեղական աղբյուրները հաղորդել են, որ Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանը ենթարկվել է ԱԹՍ-ով հարձակման:
Saberin News թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Էրբիլի Շուրեշ շրջանում տեղակայված ԱՄՆ հյուպատոսարանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։
Միաժամանակ, քրդական անվտանգության աղբյուրը հայտնել է Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտ մի քանի պայթյունների մասին:
Saberin News-ը հաղորդել է, որ հարձակումից հետո, տարածքում ծխի սյուն է բարձրացել, իսկ քրդական ուժերը տեղում պարետային ժամ են սահմանել։
Իրաքյան լրատվամիջոցները և պաշտոնական աղբյուրները հարձակման հետևանքով հնարավոր զոհերի մասին մանրամասներ չեն հայտնում։
Պիտակ