Ադրբեջանի իշխանությունները վտարում են «Sputnik Ադրբեջանի» գլխավոր խմբագրին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i174336-Ադրբեջանի_իշխանությունները_վտարում_են_sputnik_Ադրբեջանի_գլխավոր_խմբագրին
Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը թույլ չի տվել Բելառուսի քաղաքացիներ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյին եւ նրա ամուսնուն՝ Անտոն Պավլովին շարունակել աշխատանքը երկրի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է haqqin.az-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2022 14:06 Asia/Tehran
  • Ադրբեջանի իշխանությունները վտարում են «Sputnik Ադրբեջանի» գլխավոր խմբագրին

Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը թույլ չի տվել Բելառուսի քաղաքացիներ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյին եւ նրա ամուսնուն՝ Անտոն Պավլովին շարունակել աշխատանքը երկրի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է haqqin.az-ը։

«Արժե նշել, որ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոն զբաղեցնում է «Sputnik Ադրբեջան» գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնը։ Նրա ամուսինը զբաղեցնում էր պրոդյուսերի պաշտոնը նույն գործակալությունում։

Այս տեղեկությունը լրագրողներին ներկայացրել է նաեւ պետական միգրացիոն ծառայության հանրային կապերի վարչության պետ Էլնուր Քալանթարլին։ Նա նշել է, որ նշված անձանց աշխատանքը երկարացնելու մասին դիմումները մերժվել են։ Դա ինքնըստինքյան զրոյացնում է նաեւ կեցության իրավունքը երկրում»,- գրել է պարբերականը։

https://news.am/arm/news/706630.html