Հորդանանը դատապարտել է Սիոնիստների կողմից ուղղափառ եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i174424-Հորդանանը_դատապարտել_է_Սիոնիստների_կողմից_ուղղափառ_եկեղեցու_ունեցվածքի_բռնագրավումը
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է սիոնիստների ոտնձգությունը Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու գույքի նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2022 14:53 Asia/Tehran
  • Հորդանանը դատապարտել է Սիոնիստների կողմից ուղղափառ եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը

Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է սիոնիստների ոտնձգությունը Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու գույքի նկատմամբ։

Երուսաղեմի ուղղափառ եկեղեցին հինգշաբթի օրը հայտարարել է, որ Սիոնիստական գերագույն ​​դատարանը մերժել է «Աթիրիաթ Քոհանիմ» խմբավորման կողմից Երուսաղեմում եկեղեցու ունեցվածքի բռնագրավման վճիռը չեղարկելու հայցը։

«Արաբ 48» կայքի հաղորդմամբ, Հորդանանի ԱԳՆ-ն հայտարարելով, որ չի ճանաչում Պաղեստինի և Երուսաղեմի օկուպացված տարածքներում իսրայելական դատարանները, նախազգուշացրել է ուղղափառ եկեղեցու ունեցվածքի վերաբերյալ սիոնիստական դատարանի վճիռների հետեւանքների մասին։

Հորդանանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հեյսամ Աբուլ ալ-ԱՖուլն հայտարարել որ դեմ է Արեւելյան Երուսաղեմի ինքնությունն ու դեմքը  փոխելու Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններին և  ընդգծել է, որ դեմ է Երուսաղեմի և իսլամի ու քրիստոնեության սրբավայրերի պատմաիրավական կարգավիճակի փոփոխությունը։