Թել Ավիվին մտահոգում է Դիմադրությունը. Սիոնիստական ​​զորավարժություններ է անցկացնում Գազայի մոտ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i174564-Թել_Ավիվին_մտահոգում_է_Դիմադրությունը._Սիոնիստական_զորավարժություններ_է_անցկացնում_Գազայի_մոտ
Ռազմական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական բանակը զորավարժություն է անցկացնում օկուպացված Պաղեստինի և Գազայի հատվածի սահմանի մոտ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2022 12:22 Asia/Tehran
  • Թել Ավիվին մտահոգում է Դիմադրությունը.  Սիոնիստական ​​զորավարժություններ  է անցկացնում Գազայի մոտ

Ռազմական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական բանակը զորավարժություն է անցկացնում օկուպացված Պաղեստինի և Գազայի հատվածի սահմանի մոտ։

«Յեդիոթ Ահարոնոթ»-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը Իսրայելի բանակի խոսնակը հաստատել է, որ Գազայի հատվածի մոտ զորավարժություններ են անցկացվում։

Իսրայելական բանակը սահմանամերձ շրջանների բնակիչներին ասել է, որ պայթյունների ձայներ կարող են լսվել, սակայն ոչ մի խաղաղ բնակիչ չի տարհանվի։

Վերջին շաբաթների ընթացքում իսրայելական բանակը երկու օդային և ցամաքային զորավարժություն է անցկացրել օկուպացված տարածքներում։

Պաղեստինյան դիմադրության խմբերը հայտարարել են, «Ղոդսի սուրը» դեռ պատյանից դուրս է, և Ալ-Աղսա մզկիթի և դիմադրության հրամանատարների դեմ ուղղված ցանկացած  գործողություն, դժոխքի դարպասները կբացի սիոնիստների համար»: