Թուրքիայի բանակը շարունակում է Իրաքի հյուսիսում կորուստներ ունենալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i174642-Թուրքիայի_բանակը_շարունակում_է_Իրաքի_հյուսիսում_կորուստներ_ունենալ
Իրաքի հյուսիսում եւս մեկ թուրք զինվոր է սպանվել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 14, 2022 12:58 Asia/Tehran
  • Թուրքիայի բանակը շարունակում է Իրաքի հյուսիսում կորուստներ ունենալ

Իրաքի հյուսիսում եւս մեկ թուրք զինվոր է սպանվել։

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրաքի հյուսիսում, «Ճանկերի կողպեք» գործողության ընթացքում, թուրք զինվոր է սպանվել։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ երեկոյան ևս հայտնել էր, որ  Իրաքի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երեք թուրք զինվորական է սպանվել, ևս մեկը վիրավորվել է:

Վերջին երեք տարում Թուրքիան Իրաքի հյուսիսում իրականացրել է «Վագրի ճանկեր» և «Արծվի ճանկեր»   ցամաքային և օդային հարձակումները, իսկ Իրաքը վերջին երեք տարիներին մի քանի անգամ արտաքին գործերի նախարարություն է կանչել Թուրքիայի դեսպանին և բողոքել այդ երկրի ռազմական գործողությունների և Իրաքի ինքնիշխանության խախտման դեմ: