Լայնածավալ հրդեհ է բռկվել բռնազավթված տարածքների հյուսիսային Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանում
Պաղեստինյան աղբյուրները հաղորդել և լուսանկարներ են հրապարակել օկուպացված տարածքներից հյուսիս գտնվող Հայֆա նավահանգստային քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված լայնածավալ հրդեհի վերաբերյալ:
Չորեքշաբթի օրը պաղեստինյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հայֆայի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն այնքան ուժգին է եղել, որ թանձր է ծուխ է բարձրացել երկինք:
Հրդեհի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Այսօր առավոտյան Թել Ավիվի Ռոհվոտ շրջանում գտնվող ևս գործարան հրդեհվել է ամոնիակ թունավոր նյութի արտահոսքի պատճառով։ Թել Ավիվից հարավ գտնվող գործարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։
Հարկ է նշել, որ Սիոնիստական ռեժիմը խիստ ցենզուրայի է ենթարկում հրդեհների, ինչու չէ նաև Դիմդրության գործողությունների վերաբերյալ լուրերը, որպեսզի ի վերջո իրականացնի իր հիմնական նպատակը, որն է՝ զավթիչների անվտանգության ապահովումը: