Սիոնիստ զինյալները կրակել են պաղեստինցի ֆերմերների վրա
Հունիս 16, 2022 08:00 Asia/Tehran
Սիոնիստ զինյալները կրակ են բացել Գազայի հյուսիսում գտնվող պաղեստինցի ֆերմերների վրա։
Հինգշաբթի օրը, պաղեստինյան Մաա գործակալության հաղորդմամբ, սիոնիստ զինյալները կրակ են բացել պաղեստինցի ֆերմերների վրա՝ ստիպելով նրանց լքել իրենց արտերը:
Սիոնիստ զինյալներն ու ավանաբնակները բախվել են նաև պաղեստինցիների հետ Նաբլուսից հարավ գտնվող Հաուարա քաղաքում։
Սիոնիստները նաեւ ավերել են բռնազավթված Երուսաղեմից հյուսիս գտնվող Բեյթ Հանինա քաղաքում պաղեստինյան ընտանիքի պատկանող տունը։
Վերջին ամիսներին պաղեստինցիների և սիոնիստ աշխարհազորայինների միջև բախումները սրվել են Ալ-Աղսա մզկիթի վրա սիոնիստների կրկնվող հարձակումների և ավանաշինության շարունակման պատճառով:
Պիտակ