Հայֆայի նավահանգստում Թունավոր նյութի արտահոսք է գրանցվել
Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են օկուպացված Պաղեստինի Հայֆա նավահանգստի օբյեկտներում թունավոր ու վտանգավոր նյութերի արտահոսքի մասին:
Հինգշաբթի օրը, Սիոնիստական հեռուստատեսության 20-րդ ալիքը հաղորդել է, որ անցած գիշերվանից փրկարարական խմբերը գործում են Հայֆայի նավահանգստի օբյեկտում թունավոր և վտանգավոր նյութերի տարածումն կանխելու համար:
Դեպքի հետևանքով տուժածներչ չկան:
Չորեքշաբթի օրը տեղական աղբյուրները հաղորդել էին օկուպացված Պաղեստինի Հայֆա նավահանգստի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մասին:
BZDN նավթավերամշակման գործարանների սեփականատեր սիոնիստական ընկերությունը հաստատել է միջադեպը՝ պնդելով, որ նավթավերամշակման գործարանի մի մասում կարճաժամկետ խափանում է տեղի ունեցել, որի հետևանքով ծուխ է արտանետվել։