Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i174882-Ռուսաստանը_Թուրքիան_և_Իրանը_համատեղ_հայտարարությամբ_են_հանդես_եկել
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներն իրենց վճռականությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև դատապարտել են հանրապետությունում գործող ահաբեկչական խմբավորումների աճող ակտիվությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2022 14:12 Asia/Tehran
  • Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներն իրենց վճռականությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև դատապարտել են հանրապետությունում գործող ահաբեկչական խմբավորումների աճող ակտիվությունը։

Այս մասին ասվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որը հունիսի 16-ին հրապարակվել է Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 18-րդ միջազգային հանդիպման արդյունքներով։

«Մենք մեր վճռականությունն ենք հայտնել շարունակելու համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարելու դեմ՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, ինչպես նաև հակազդելու անջատողական ծրագրերին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանն ու հարևան երկրների ազգային անվտանգությանը, ներառյալ անդրսահմանային հարձակումները և ներթափանցումը»,- ասվում է փաստաթղթում։

«Մենք դատապարտում ենք ահաբեկչական խմբավորումների և նրանց փոխկապակցված խմբերի աճող ներկայությունն ու ակտիվությունը, որոնք գործում են Սիրիայի տարբեր շրջաններում տարբեր քողերի տակ, ներառյալ հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որոնք հանգեցնում են քաղաքացիական զոհերի»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, կողմերն ընդգծել են նաև հանրապետության հյուսիսին առնչվող բոլոր համաձայնագրերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։

araratnews.am