Ցածր աշխատավարձերի պատճառով հարյուրավոր սիոնիստ ոստիկաններ դուրս են եկել աշխատանքից
Հունիս 18, 2022 12:46 Asia/Tehran
Օկուպացված Պաղեստինում հարյուրավոր ոստիկաններ հրաժարական են տվել այս տարվա ցածր աշխատավարձերի պատճառով։
Սիոնիստական Յեդիոթ Ահարոնոթ օրաթերթը շաբաթ օրը հայտնել է, որ իսրայելցի ոստիկանների միջին ամսական աշխատավարձը կազմում է ամսական 6700 շեքել։
Տարեսկզբից Իսրայելում ավելի քան 400 ոստիկան աշխատանքից դուրս գալու դիմում է գրել: Նրանցից 101-ը դիմումը գրել են մայիսին, ինչը համարվում է ռեկորդային թիվ։
Յեդիոթ Ահարոնոթ օրաթերթը հավելել է.«Ակնկալվում է, որ իրավիճակը կսրվի և մինչև 2022 թվականի վերջը մոտ 1000 ոստիկան նույնպես աշխատանքից հեռանալու դիմում կգրի»:
Պիտակ