Սիոնիստական ​​ռեժիմը մերժել է Աբու Աղելեյի սպանության վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i175540-Սիոնիստական_ռեժիմը_մերժել_է_Աբու_Աղելեյի_սպանության_վերաբերյալ_ՄԱԿ_ի_զեկույցը
Սիոնիստական ​​ժամանակավոր ռեժիմի բանակը մերժել է սիոնիստ զինվորների կողմից «Ալ-Ջազիրա» ցանցի լրագրող Շիրին Աբու Աղելեյի սպանության մասին զեկույցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2022 14:10 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը մերժել է Աբու Աղելեյի սպանության վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը

Սիոնիստական ​​ժամանակավոր ռեժիմի բանակը մերժել է սիոնիստ զինվորների կողմից «Ալ-Ջազիրա» ցանցի լրագրող Շիրին Աբու Աղելեյի սպանության մասին զեկույցը:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) խոսնակ Ռավինա Շամդասանին ուրաբթ օրը Ժնևում լրագորղների հետ ճեպազրույցումա սել է. «Առկա փաստերը վկայում են, որ  մայիսի 11-ին իսրայելական ուժերը սպանել են  «Ալ-Ջազիրա» ցանցի պաղեստինցի լրագրողին»:

«Ալ-Ջազիրա»-ն հաղորդում է, որ ավելի ուշ, Սիոնսիտական ռեժւմը հայտարարել է, որ ՄԱԿ-ի զեկույցը կողմնակալ է:

Պաղեստինցիներին հորդորելով սիոնիստական կողմին փոխանցել գնդակը, որով սպանվել է լրագրողը, ռեժիմի բանակը հայտարարել է. «Մեր կողմից անցկացված հետաքննությունը ցույց է տալիս, որ Շիրին Աբու Աղելեյի վրա  միտումնավոր չեն կրակել, և  մեր զինվորների կողմից նրան սպանելու մեղադրանքները չեն հաստատվել»:

Հիշեցնենք, որ «Ալ-Ջազիրա» լրատվական գործակալության պաղեստինցի թղթակից Շիրին Աբու Աղելեն նահատակվել է անցյալ ամիս Ջենին քաղաքում իսրայելական ավիահարվածները լուսաբանելիս: