Իրաքն ԱԽ-ին բողոք է ներկայացրել Թուրքիայի դեմ
Իրաքի նախարարների խորհուրդը խնդրել է այս երկրի ԱԳՆ ամբողջական թղթապանակ պատրաստել Իրաքի ինքնիշխանության և նրա քաղաքացիների անվտանգության դեմ Թուրքիայի կրկնակի ագրեսիաների վերաբերյալ: Փաթեթը, որը ենթադրվում է, որ հիմք է հանդիսանալու Բաղդադի հրատապ բողոքը Անկարայի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Չորեքշաբթի օրը Իրաքի Քուրդիստանի Փեհրոխ զբոսաշրջային կենտրոնի վրա թուրքական բանակի հրետանային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 11 կին և երեխա։
Այդ կապակցությամբ Իրաքի զայրացած քաղաքացիները հարձակվել են Նաջաֆում թուրքական վիզաների տրամադրման գրասենյակի վրա, փակել այն և ցած քաշել թուրքական դրոշը, իսկ Նաջաֆի մեկ այլ տարածքում հրկիզել են թուրքիայի դրոշը։ Բողոքողները բաղդադում հավաքվել են Թուրքիայի դեսպանատան առջև:
Իրաքի նախարարների խորհուրդը արտաքին գործերի նախարարությանը պարտավորեցրել է պատրաստել Թուրքիայի ինքնիշխանության և իրաքցի քաղաքացիների անվտանգության դեմ Թուրքիայի ոտնձգությունների ամբողջական թղթապանակ և այդ մասին հրատապ բողոք ներկայացնել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ին։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio