Բաղդադում իջեցրել են Թուրքիայի դեսպանատան շենքի վրա ծածանվող այդ երկրի դրոշը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177700-Բաղդադում_իջեցրել_են_Թուրքիայի_դեսպանատան_շենքի_վրա_ծածանվող_այդ_երկրի_դրոշը
Իրաքի մի քանի հազար քաղաքացիներ հավաքվել են Բաղդադում Անկարայի դեսպանատան դիմաց և իջեցրել են թուրքական դրոշը՝ ի նշան բողոքի՝ այդ երկրի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական ագրեսիայի դեմ։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հուլիս 21, 2022 17:47 Asia/Tehran

Իրաքի մի քանի հազար քաղաքացիներ հավաքվել են Բաղդադում Անկարայի դեսպանատան դիմաց և իջեցրել են թուրքական դրոշը՝ ի նշան բողոքի՝ այդ երկրի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական ագրեսիայի դեմ։

Չորեքշաբթի օրն  Իրաքի Քուրդիստանի Դոհուկ նահանգում գտնվող  Փեհրոխ  զբոսաշրջային կենտրոնի վրա թուրքական բանակի հրետանային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 11 կին և երեխա։

Իրաքում Թուրքիայի դեմ բողոքի ակցիաներն  սաստկանում են, և մինչ այժմ բազմաթիվ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ դատապարտել են Թուրքիայի գործողությունները։

Իրաքի Բասրա և Նասիրիա քաղաքներում զայրացած բնակիչները փակվել են թուրքական վիզաների տրամադրման կենտրոնները։

 Sabereen News-ի փոխանցմամբ՝ իրաքյան լրատվամիջոցները հինգշաբթի օրը հայտնել են Բաղդադում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցած խոշոր ցույցերի մասին։

Ըստ իրաքյան լրատվամիջոցների՝ ցուցարարները Բաղդադի կենտրոնում հրկիզել են Թուրքիայի դրոշը: