Զավթիչները Եմենից 10 հազար հնություն են գողացել և վաճառել Եվրոպայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177726-Զավթիչները_Եմենից_10_հազար_հնություն_են_գողացել_և_վաճառել_Եվրոպայում
Եմենցի հնագետ Աբդալլահ Հոսեյնը հայտարարել է, որ սաուդյան-էմիրաթական ագրեսոր դաշինքն արևմտյան երկրների աջակցությամբ, գողացել է այդ երկրի հնությունների մեծ մասը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 22, 2022 09:16 Asia/Tehran
  • Զավթիչները Եմենից 10 հազար հնություն են գողացել և  վաճառել Եվրոպայում

Եմենցի հնագետ Աբդալլահ Հոսեյնը հայտարարել է, որ սաուդյան-էմիրաթական ագրեսոր դաշինքն արևմտյան երկրների աջակցությամբ, գողացել է այդ երկրի հնությունների մեծ մասը։

«Վաքալե Ալ-Սահաֆա Ալ-Իմինիե» լրատվական կայքը, մեջբերելով Հոսեյնին, հայտնում է, որ հունիսի 17-ին Իսպանիայի Մադրիդում վաճառվել են երկու հնագույն գործեր, որոնք պատկանել են Եմենին և մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել  պատերազմի ընթացքում:

Նա հայտարարել է, որ մ.թ.ա երրորդ դարին պատկանող հնագույն մի նմուշը կշռել է  16 կգ: Երկրորդ աշխատանքը նույն ժամանակաշրջանից է եղել և նույնպես դուրս է բերվել Եմենից:

Հոսեյնին հավելել է, որ ԵՄենից դուսր է բերվել 10 հազար հնագիտական գտածո: Նա հավելել է, որ այդ կապակցությամբ հստակ թվեր չկան, և պատերազմը հեշտացրել է այդ նմուշների դուսրբերումը Եմենից: