Սիոնիստական ռեժիմի բանակում աճում են դասալքության դեպքերը
Սիոնիստական բանակում զինվորական ծառայությունից փախչող երիտասարդների թիվը տարեցտարի ավելանում է և խիստ անհանգստացնում այս բանակի պաշտոնյաներին։
Եբրայերեն Իսրայել Հեյում թերթը գրել է, որ 2020 թվականին 2400-ից 2500 երիտասարդ իսրայելցիներ խուսափել են զինվորական ծառայությունից, մինչդեռ 2021 թվականին այդ թիվը հասել է շուրջ 3100-ի։
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի բանակում ծառայությունից խուսափողների զգալի աճից բացի, ռեժիմի զինվորների համար պատուհաս է դարձել նաեւ ինքնասպանությունը: Հակառակ այս ռեժիմի իշխանությունների հայտարարության՝ զինվորների ինքնասպանության միակ պատճառը հոգեկան խանգարումները չեն, այլև երկար պատերազմների ստվերում զինվորները անհանգստանում են իրենց ապագայով, և այդ հարցը նրանց մոտ սթրես է առաջացնում։