Իրանը հարևաններին գազ կվաճառի ազգային արժույթով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177954-Իրանը_հարևաններին_գազ_կվաճառի_ազգային_արժույթով
Պակիստանյան թերթը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունից գազը պակիստանյան ռուփիով գնելու ծրագրի մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2022 09:06 Asia/Tehran
  • Իրանը հարևաններին գազ   կվաճառի ազգային արժույթով

Պակիստանյան թերթը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունից գազը պակիստանյան ռուփիով գնելու ծրագրի մասին։

Թերթը հաղորդում է, որ այդ հարցը կքննարկվի Իսլամաբադում կայանալիք համատեղ տնտեսական համձնաժողովի նիստում: 

Business Recorder-ը, վկայակոչելով Պակիստանի առևտրի նախարարության իրազեկ աղբյուրները, գրել է, որ կառավարությունը մշակում է ծրագիր, որի հիման վրա կարող է ազգային արժույթով Իրանից գազ ներկրել:

Չնայած Պակիստանն ունի նավթի և գազի կարիք, սակայն Իրանից Պակիստան գազի մատակարարման նախագիծը (խաղաղության խողովակաշարով)՝ որպես Պակիստան գազ տեղափոխելու կարևորագույն ծրագիր, չի իրականացվել արտաքին ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ճնշման պատճառով։