Իրաքում թուրք զինվորներ են սպանվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i177982-Իրաքում_թուրք_զինվորներ_են_սպանվել
Իրաքի հյուսիսում Թուրքիայի անօրինական գործողությունների ընթացքում հինգ թուրք զինվորական է սպանվել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2022 11:47 Asia/Tehran
  • Իրաքում թուրք զինվորներ են սպանվել

Իրաքի հյուսիսում Թուրքիայի անօրինական գործողությունների ընթացքում հինգ թուրք զինվորական է սպանվել:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն  երկուշաբթի օրը հայտարարել է, որ  Իրաքի հյուսիսում սպանվել է հինգ թուրք զինվորական և անվտանգության աշխատակից։

Սոյլուն թվիթերյան իր էջում գրել է, որ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ «Որոտի ճանկ» գործողության ընթացքում սպանվել է մեկ զինվորական և չորս անվտանգության աշխատակից։

Թուրքիան ՔԲԿ-ին ներառել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում և այդ կուսակցության դեմ պայքարելու պատրվակով, բացի Իրաքից, հարձակվում է Սիրիայի հյուսիսային շրջանների վրա։ Դամասկոսը բազմիցս բողոքել է Թուրքիայի անօրինական ռազմական գործողությունների դեմ։