Իրաքի Մոսուլ քաղաքում հրթիռակոծվել է Թուրքիայի հյուպատոսության շենքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178062-Իրաքի_Մոսուլ_քաղաքում_հրթիռակոծվել_է_Թուրքիայի_հյուպատոսության_շենքը
Sabrin News-ը հաղորդել է Իրաքի Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության շենքի հրթիռակոծման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 27, 2022 12:04 Asia/Tehran
  • Իրաքի Մոսուլ քաղաքում հրթիռակոծվել է Թուրքիայի հյուպատոսության շենքը

Sabrin News-ը հաղորդել է Իրաքի Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության շենքի հրթիռակոծման մասին։

Բազմաթիվ հարձակումներ իրականացնելով Իրաքի հյուսիում և Սիրիայի տարածքում գտնվող թիրախների վրա, Թուրքիան առաջացրել է այս երկրների տարբեր քաղաքական խմբերի ու խմբավորումների կոշտ արձագանքը և ստիպել գնալ հակադարձ քայլերի:

Ավելի վաղ, «Սարայա Աբաբիլ» խմբավորումը հայտարարել էր Իրաքի հետ սահմանային գոտում գտնվող թուրքական ռազմաբազայի վրա հարձակման մասին՝ հրապարակելով տեսանյութ։

Իսկ այսօր առավոտյան հինգ հրթիռներով հարձակման է ենթարկվել Իրաքի Բաշիքա քաղաքում գտնվող Զելիքան բազան, որտեղ ներկա են թուրք զինվորականները։

Իրաքյան խմբավորումները հայտարարել են, որ   հարձակումներն իրականացվել են ի պատասխան անցյալ շաբաթ իրաքյան Դոհուկ քաղաքի վրա Թուրքիայի հարձակման։

Անցյալ  չորեքշաբթի օրը Թուրքիայի բանակը հարձակում էր իրականացրել Իրաքի  Դոհուկ նահանգի հանգստավայրերից մեկի վրա, որի հետևանքով   զոհվել էր ինը զբոսաշրջիկ:

Իրաքի նախագահի գրասենյակը դատապարտել է  երկրի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ագրեսիան և հայտարարել, որ թուրքական բանակի կողմից իրաքյան տարածքի դեմ շարունակական հարձակումները Բաղդադի ինքնիշխանության  և միջազգային օրենքների ու կանոնակարգերի ակնհայտ խախտում են և հակասում են բարիդրացիական հարաբերությունների սկզբունքին։