Բաղդադում օրինականության կողմնակիցների խաղաղ ցույցեր են տեղի ունենում
(last modified Mon, 01 Aug 2022 05:15:33 GMT )
Օգոստոս 01, 2022 09:45 Asia/Tehran
  • Բաղդադում օրինականության կողմնակիցների խաղաղ ցույցեր են տեղի ունենում

Իրաքում կառավարական կազմակերպությունների օրինականության և պաշտպանության համակարգող կոմիտեն իրաքցիների բոլոր խմբերին կոչ է արել այս երկուշաբթի երեկոյան խաղաղ ցույց անցկացնել Բաղդադի Կանաչ գոտում:

Համաձայն համակարգող կոմիտեի հայտարարության, որը հրապարակվել է կիրակի երեկոյան, այս խաղաղ ցույցը կանցկացվի Իրաքի կառավարությանը պաշտպանելու նպատակով։

Շաբաթ օրը, վերջին չորս օրվա ընթացքում երկրորդ անգամ, Սադր շարժման կողմնակիցները մտան Բաղդադի կենտրոնում գտնվող Կանաչ գոտի և նստացույց անցկացրին խորհրդարանում՝ ի նշան բողոքի Մուհամեդ Շիա ալ-Սուդանիին Իրաքի վարչապետի պաշտոնում առաջադրելու առաջարկության դեմ:

Հակադարձելով Բաղդադի Կանաչ գոտում վերջերս տեղի ունեցած անկարգություններին, Իրաքի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ անվտանգության ուժերի պարտականությունն է ճնշել ներթափանցողներին և դիմադրել Իրաքի անվտանգությունը չարաշահողներին:

Իրաքի ՊՆ-ն իր հայտարարության շարունակության մեջ ընդգծել է անվտանգության ուժերի պարտականությունը՝ ճնշել ներթափանցողներին և հոսանքներին, որոնք փորձում են չարաշահել ստեղված պայմանները երկրի կայունության և անվտանգության դեմ։

Մինչ անցած շաբաթ, 10 ամսից հետո Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի ներկայացմամբ, Իրաքի նոր կառավարության ձևավորման հույսերը վերածնվեցին, և խորհրդարանը պատրաստվում էր ընտրել երկրի նախագահին և խորհրդարանի առաջին փոխնախագահին, քաղաքական գործընթացին հակազդելու Սադր շարժման կողմնակիցների ցույցերը բարդացրին իրավիճակը: