Հեզբոլլահը հրապարակել է Սիոնիստական ռեժիմի գազային հարթակների և նավերի պատկերներ
Լիբանանի Հեզբոլլահ շարժումը հրապարակել է Պաղեստինի ափին Սիոնիստական ռեժիմի գազային հարթակների և նավերի պատկերները:
Al-Mayadeen գործակալության հաղորդման համաձայն, Լիբանանի Հեզբոլլահի իսլամական դիմադրության շարժումը, հրապարակելով այս նկարները, զգուշացրել է, հայտարարելով.«Ձեր բոլոր գազային հարթակները գտնվում են մեր թիրախում, մի խաղացեք ժամանակի հետ»:
Ավելի վաղ Լիբանանում Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրոլլահը զգուշացրել էր սիոնիստներին Լիբանանի և Սիոնիստական ռեժիմի միջև ծովային սահմանների սահմանազատման բանակցությունները խոչընդոտելու մասին և ասել էր, որ եթե Լիբանանը չկարողանա օգտագործել Միջերկրական ծովում գազի և նավթի պաշարները, Սիոնիստական ռեժիմն իրավունք չի ունենա նավթ և գազ արդյունահանել ծովում գտնվող որևէ գազային հանքավայրից։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է. «Դիմադրությունը չի լռի կողոպտողի առաջ: Սրանք Լիբանանի հարստությունն են, և մեր բոլոր տարբերակներն առանց կասկածի սեղանին են, թշնամին պետք է դադարեցնի նավթ արդյունահանել Քարիշի հանքավայրից»։