Հրթիռային հարձակում է տեղի ունեցել Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմաբազայի վրա
Իրաքյան աղբյուրները հայտնել են, որ հրթիռային հարձակում է տեղի ունեցել Իրաքի հյուսիսում գտնվող Դոհուկ նահանգի «Բամերնի» շրջանում գտնվող թուրքական ռազմաբազայի վրա:
Տարբեր երկրների պաշտոնատարներ և հոսանքներ հակադարձել են Իրաքի հյուսիսային շրջանների և Սիրիայի դեմ Թուրքիայի իրականացրած ավիահարձակումներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Բամերնի» շրջանում գտնվող թուրքական ռազմաբազան այսօր երկուշաբթի առավոտյան հրթիռակոծվել է։
Հրթիռային հարձակման հետևանքով զոհերի կամ հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Թուրքիայի վերջին հարձակումները, այս անգամ Իրաքում 300 կիլոմետր խորության վրա, թեև իրականացվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) տարրերին ճնշելու պատրվակով, սակայն խաղաղ բնակիչների սպանության պատկերների, հատկապես օրեր առաջ Իրաքի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռմբակոծության ժամանակ սպանված երեխայի պատկերի հրապարակումն առթել է իրաքցի դեմքերի և սոցիալական ցանցերի ակտիվիստների զայրույթը։