Դիմադրության հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է 8 սիոնիստ
Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են, որ Գազայի հատվածից արձակված Դիմադրության հրթիռները որսալու «Երկաթե գմբեթի» անկարողության հետևանքով, վիրավորվել է 8 սիոնիստ։
«Դավթի Կարմիր աստղ» կազմակերպությունը հայտարարել է, որ օկուպացված տարածքները Դիմադրության կողմից հրթիռակոծվելու արդյունքում վիրավորվել է 8 սիոնիստ, որոնցից 5-ը տեղափոխվել են Ասուտայի և Բարզալայի հիվանդանոցներ։
Սիոնիստական ռեժիմի բանակը նույնպես հայտարարություն է տարածել, նշելով, որ «Իսլամական ջիհադ» շարժումը Գազայից 160 հրթիռ է արձակել, որոնցից միայն մոտ 60-ն է որսացել «Երկաթե գմբեթ» համակարգը, իսկ մնացածը խոցել են բնակավայրերը։
Իսկ եբրայերեն Richt Kan կայքը հաղորդել է, որ մինչ այժմ օկուպացված տարածքների ուղղությամբ Գազայից արձակվել է 120 հրթիռ, որոնցից «Երկաթե գմբեթ» համակարգին հաջողվել է խոցել միայն 55-ը:
Գազայի վրա Սիոնիստական շարունակական հարձակումները դատապարտվել են աշխարհի մեծ թվով երկրների ու տարբեր խմբերի կողմից: