Գազայում նահատակների թիվը հասցնել է15-ի
Պաղեստինի ևս երկու քաղաքացիների նահատակությամբ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, իսկ վիրավորներինը՝ 114-ի։
Սիոնիստական ռեժիմի հարձակումը Գազայի հատվածի վրա սկսվել է ուրբաթ օրը «Սաբահ Սադիկ» գործողության մեկնարկով և շարունակվում է։
Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցն այսօր անվտանգության նիստից հետո հայտարարեց Գազայում ռեժիմի հանցագործությունների շարունակման մասին և հրամայեց շարունակել հարձակումները:
Ի պատասխան՝ պաղեստինյան դիմադրության խմբերը մինչ այժմ ավելի քան 200 հրթիռներով թիրախավորել են օկուպացված տարածքներում գտնվող սիոնիստական քաղաքներն ու բնակավայրերը։
Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները խոստովանել են, որ Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման հրթիռակոծությունից հետո օկուպացված տարածքների հարավում գտնվող «Էշքոլ» քաղաքում ոչնչացվել է մի գործարան և վիրավորվել այս ռեժիմի 2 զինվոր։
«Ալ-Մայադին» ցանցը հայտարարել է. «Իսլամական ջիհադ» շարժումը չի շտապում ավարտել պատերազմը և գնում է մաշող պատերազմի վերածելու ուղղությամբ, որը Սիոնիստական ռեժիմի ներքին ճակատը կպահի կաթվածահար վիճակում:
«Իսլամական ջիհադ» շարժումը բացասաբար է արձագանքել իրավիճակը հանդարտեցնելու և Սիոնիստական ռեժիմի հետ հակամարտությունները դադարեցնելու Եգիպտոսի առաջարկին և հայտարարել, որ եկել է սիոնիստական թշնամու հանցագործություններին պատասխանելու ժամանակը։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Գազայի էլեկտրաէներգիայի ընկերությունը հայտարարել է, որ տարածաշրջանում միակ էլեկտրակայանը շարքից դուրս է եկել վառելիքի վերջանալու պատճառով։