Նասրալլահ. Սիոնիստական ռեժիմի հիմքը սպանություններն ու հանցագործություններն են
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը, շաբաթ օրը Բեյրութի հարավային արվարձանում մոհարամի առաջին տասնօրյակի սգո արարողության ժամանակ ունեցած ելությում արձագանքելով Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումներին, ասել է, որ այս ռեժիմի հիմքը սպանություններն ու հանցագործություններն են:
Ուրբաթ օրվանից սկսած, Սիոնիստական ռեժիմը հարձակումներ է իրականացնում Գազայի հատվածի վրա, որոնց հետևանքով մինչ այժմ զոհվել է առնվազն 23, վիրավորվել՝ 124 մարդ:
Նասրալլահն ասել է. «Որոշ պետոթյուններ ցանկանում են մեզ համոզել, որ Իսրայելը խաղաղության աղավնի է, սակայն այս ռեժիմը հիմնված է սպանությունների և հանցագործությունների վրա»:
Նա հավելել է. «Գազայում տեղի ունեցողը վայրագություն է և հանցագորություն»:
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է. «Այս հարձակման դիմաց լռելու և դրան չարձագանքելու արդյունքում, թշնամին կշարունակի իր հանցագործությունները պաղեստինյան խմբերի ղեկավարների նկատմամբ: Սիոնիստական ռեժիմը գիտի, որ Դիմադրությունն առավել քան երբևէ ուժեղ է»:
Նա հավելել է. «Փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն ձախողվում է քաղաքականության ոլորտում և մարտադաշտում, ինչպես ձախողվել է Իրաքում, Աֆղանստանում, Իրանում, Եմենում, Լիբանանում, Սոմալիում, Վենեսուելայում և Կուբայում»։