Նասրալլահ. Սիոնիստական ​​ռեժիմի հիմքը սպանություններն ու հանցագործություններն են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i178828-Նասրալլահ._Սիոնիստական_ռեժիմի_հիմքը_սպանություններն_ու_հանցագործություններն_են
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը, շաբաթ օրը Բեյրութի հարավային արվարձանում մոհարամի առաջին տասնօրյակի սգո արարողության ժամանակ ունեցած ելությում արձագանքելով Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակումներին, ասել է, որ այս ռեժիմի հիմքը սպանություններն ու հանցագործություններն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2022 07:53 Asia/Tehran

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը, շաբաթ օրը Բեյրութի հարավային արվարձանում մոհարամի առաջին տասնօրյակի սգո արարողության ժամանակ ունեցած ելությում արձագանքելով Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակումներին, ասել է, որ այս ռեժիմի հիմքը սպանություններն ու հանցագործություններն են:

Ուրբաթ օրվանից սկսած, Սիոնիստական ռեժիմը հարձակումներ է իրականացնում Գազայի հատվածի վրա, որոնց հետևանքով մինչ այժմ զոհվել է առնվազն 23, վիրավորվել՝ 124 մարդ:

Նասրալլահն ասել է. «Որոշ պետոթյուններ ցանկանում են մեզ համոզել, որ Իսրայելը խաղաղության աղավնի է, սակայն այս ռեժիմը հիմնված է սպանությունների և հանցագործությունների վրա»:

Նա հավելել է. «Գազայում տեղի ունեցողը վայրագություն է  և հանցագորություն»:

Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է. «Այս հարձակման դիմաց լռելու և դրան չարձագանքելու արդյունքում, թշնամին կշարունակի իր հանցագործությունները պաղեստինյան խմբերի ղեկավարների նկատմամբ: Սիոնիստական ​​ռեժիմը գիտի, որ Դիմադրությունն առավել քան երբևէ ուժեղ է»:

Նա հավելել է. «Փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն ​​ձախողվում է քաղաքականության ոլորտում և մարտադաշտում, ինչպես ձախողվել է Իրաքում, Աֆղանստանում, Իրանում, Եմենում, Լիբանանում, Սոմալիում, Վենեսուելայում և Կուբայում»։