Հաարեց. Գազայի նկատմամբ Իսրայելի ռազմավարությունը հիմար է և ձախողված
Իսրայելական «Հաարեց» թերթը մի հոդվածում հիմարություն է որակել Գազայի նկատմամբ Թել Ավիվի ներկայիս քաղաքականությունը և հավելել, որ դա վկայում է քաղաքականության մշակման գործընթացում Սիոնիստական ռեժիմի լիակատար ձախողման մասին:
Պաղեստինյան «Իսլամական Ջիհադ» շարժման և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո, եբրայական լրատվամիջոցները քննադատել են Գազայի նկատմամբ Թել Ավիվի քաղաքականությունը և պահանջել, որ օկուպանտները որդեգրեն «տնտեսություն՝ անվտանգության դիմաց» սկզբունքը։
Իսրայելական «Հաարեց» թերթը երկուշաբթի օրը գրել է. «Այս ռազմական գործողությունը ցույց տվեց Գազայի նկատմամբ Իսրայելի քաղաքականության լիակատար ձախողման մեկ այլ կողմ. Որովհետև հակամարտության կատաղի մարտերն ավելի հաճախ էին կրկնվում և բազմիցս խաթարում ավանաբնակների կյանքի առօրյան»։
«Հաարեց» թերթը հավելել է, որ առաջին փուլում պետք է աշխատանքներ տարվեն Գազայի վերականգնման և շինանյութերի ու ապրանքների մուտքի թույլտվությունների ընդլայնման ուղղությամբ՝ ի լրումն այս գոտու տնտեսական և սոցիալական վիճակի բարելավման։
Սիոնիստական ռեժիմի վարչապետի պաշտոնակատար Յաիր Լապիդը կիրակի կեսօրին, «Իսլամական Ջիհադ» շարժման հետ հրադադարի շուրջ համաձայնության հասնելուն զուգահեռ, դիմել է Գազայի հարևան քաղաքներում ներկա սիոնիստ պաշտոնյաներին և խոստովանել է, որ Գազայի դեմ գործողության շարունակությունը ձեռնտու չէ։